Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը հայտարարել է, որ ներկա պահին Եվրամիությունը «թույլ և բաժանված» տեսք ունի: Այդպիսի դիրքորոշում նա արտահայտել է «Արաիոլոս խմբի» հանդիպման շրջանակներում, որի մեջ ընդգրկված են Եվրոպայի 10 խորհրդարանական հանրապետությունների նախագահները, որոնք չեն մասնակցում Եվրոպայի Խորհրդի նիստերին, հայտնում է TASS-ը:
«Եվրոպան չի կարող լինել կայունության կղզի գլոբալ անկայունությունների օվկիանոսում: Մենք ապրում ենք բազմաթիվ ճգնաժամերի ժամանակաշրջանում, որոնք փոխազդելով մեկը մյուսի հետ, միջազգային միջավայրը դարձնում են էլ ավելի անկանխատեսելի»,- ասել է Պլևնելիևը:
ԵՄ-ում առկա ճգնաժամերի թվում Բուլղարիայի նախագահը անվանել է փախստականների խնդիրը, ահաբեկչությունը, գործազրկությունը, Brexit-ը, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի հետ կապված ճգնաժամը:











































