Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը չի բացառել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Կարծում եմ՝ Ռուսաստանի քաղաքացիությունն ինչ-որ տեղ հորիզոնում է: Ես շատ կուզենայի տարին մի քանի ամիս անցկացնել Ռուսաստանում՝ ընկերներիս հետ, մարդկանց հետ, որոնք ինձ այնտեղ սիրում և սպասում են»,- ասել է դերասանը:
Սիգալի խոսքով՝ իրեն դուր է գալիս Ռուսաստանի հարուստ մշակույթը:









































