Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը պատրաստ է կազմակերպել ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե՝ երկրի նախագահ ընտրվելու դեպքում։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Պատասխանելով Եվրախորհրդարանի նիստի ժամանակ իրեն ուղղված հարցին՝ Լե Պենը հայտարարել է. «Ժողովրդավարության նորմերի համաձայն՝ հանրաքվեն լավագույն գործիքն է»։ Նա հիշեցրել է, որ բազմիցս խոսել է այդ մասին վերջին տարիների ընթացքում։










































