ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ընտրության հարցը դեռ քննարկվում է ՀՀ ԱԺ-ում: Մտքերի փոխնակման փուլում, երբ պատգամավորները ելույթներ էին ունենում, Դավթյանն ուշադիր լսում էր, նշումներ կատարում ձեռքի տակ առկա թղթերի վրա: Armtimes.com-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Արթուր Դավթյանը ելույթներն առանձնացնում է՝ կատարելով համապատասխան նշում:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ելույթից հետո նա կատարեց հետեւյալ գրառումը. «Շարմազանով, դրական», ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Վահրամ Մկրտչյանի դրական ելույթից հետո նա գրեց. «Արդարացումներ՝ 29 տոկոս»:








































