Ավարտվել է շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադան: Տղամարդկանց մրցաշարում ԱՄՆ-ի և Ուկրաինայի հավաքականները վաստակել են 20-ական միավոր և կիսել են 1-2-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո չեմպիոնի տիտղոսը բաժին է հասել ԱՄՆ-ին: Մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ռուսաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Կանանց մրցաշարում հաղթողը որոշվել է վերջին տուրում: Չինաստանի հավաքականը հաղթել է Ռուսաստանի ընտրանուն և հռչակվել չեմպիոն: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լեհաստանի հավաքականը: Ուկրաինան եզրափակել է լավագույն եռյակը:











































