Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի «Ռոստով»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
««Բավարիա»-ն վստահ խաղ ցուցադրեց և հաղթեց: «Ռոստով»-ի կարգի մրցակիցների դեմ խաղերում անհրաժեշտ է, որպեսզի գնդակն արագ տեղաշարժվի խաղադաշտում:
Մենք կարողացանք անել դա և արժանացանք հաղթանակի»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Նոյերի խոսքերը:










































