SpaceX ընկերությունը, որի հրթիռը մեկ շաբաթ առաջ պայթել էր մեկնարկայինն հարթակում, ծրագրում է հրթիռների արձակումները վերսկսել նոյեմբերին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք ծրագրում ենք արձակումներ չիրականացնել մոտ 3 ամիս և դրանք վերսկսել մոտավորապես նոյեմբերին»,- Փարիզում արբանյակների արտադրության հարցերով համաժողովում հայտարարել է SpaceX ընկերության ղեկավար Գվեն Շոթվելը:
Սեպտեմբերի 1-ին Falcon 9 հրթիռը պայթել էր Կանավերալ հրվանդանի տիեզերակայանի SpaceX-ի մեկնարկային հարթակում նախաթռիչքային փորձարկման ժամանակ: Ընկերության սեփականատեր Իլոն Մասքը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել հրթիռի արագացուցիչի թթվածնային բաքում վառելիքի վերալիցքավորման ընթացքում, ինչի հետևանքով կորուստը եղել է Amos 6 արբանյակը, 200 մլն դոլար արժողությամբ կոմերցիոն բեռը:








































