«Արսենալ»-ի պաշտպան Լորան Կոսյելնին իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի ՊՍԺ-ի դեմ արտագնա խաղի մասին:
«Կարծում եմ` ոչ-ոքին արտագնա խաղում վատ արդյունք չէ: Բայց մենք եկել էինք հաղթանակ տանելու նպատակով: Իհարկե, դժվար կլիներ հաղթել` գոլ բաց թողնելով առաջին րոպեին:
Մենք վերգտանք խաղը, բայց ինձ անհանգստացնում է, որ հանդիպման ընթացքում մենք դարձյալ քնեցինք: Պետք է փոխել ինչ-որ բան: Մենք պետք է հզոր լինենք առաջին րոպեից մինչև վերջինը:
Երկու թիմերն էլ փորձում էին լավ ֆուտբոլ ցուցադրել: Հիանալի խաղ էր»,- BBC-ն մեջբերում է Կոսյելնիի խոսքերը:









































