Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ էներգետիկայի ոլորտում 2015 թվականին գլոբալ ներդրումները 2014թ. 2 տրիլիոն դոլարից կրճատվել են մինչև 1.8 տրիլիոն դոլար: Այս մասին նշված է Միջազգային էներգետիկ գործակալության World Energy Investment («Համաշխարհային էներգետիկ ներդրումները-2016») տարեկան վերլուծական զեկույցում:
Գործակալությունն ընդգծում է, որ հաշվետու ժամանակահատվածում աճել են համաշխարհային ներդրումները «ավելի մաքուր էներգիայի» աղբյուրների արտադրությունում: 2015 թվականին ևս, ինչպես նախկինում, էներգետիկայի ոլորտում խոշորագույն ներդրումներն արել է Չինաստանը՝ 315 միլիարդ դոլար:
ԱՄՆ ներդրումները նվազել են գրեթե 75 միլիարդ դոլարով և կազմել մոտ 280 միլիարդ դոլար՝ կապված նավթի գնանկման ու դեֆլյացիայի հետ՝ ասվում է զեկույցում:









































