Ծաղկահովիտ համայքնում սեպտեմբերի 18-ին նախատեսվում է անցկացնել համայնքապետի ընտրություններ: Այստեղ երեք թեկնածու է առաջադրվել: Թեկնածուներից մեկը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն է: Գյուղում նրա թեկնածությունից ոգևորվել են և նշում են, որ պետք է նրա թիկունքում լինեն, որպեսզի պատիժը մի փոքր մեղմացվի, սակայն փաստաբանները մեզ հետ զրույցում բազմիցս նշել են, որ անկախ նրանից Ա. Խանդոյանը կընտրվի, թե ոչ, դա չի կարող ազդեցություն ունենալ մեղադրանքի վրա:
«Առաջին լրատվական»- ը Ծաղկահովիտում իրականացրել է հարցախույզ և զրուցել է գործող գյուղապետի՝ ՀՀԿ կուսակցության կողմից առաջադրված Երվանդ Խաչատրյանի հետ:
«Արայիկ Խանդոյանը և իր երեք եղբայրները մասնակցել են արցախյան ազատամարտին, նրանցից մեկը զոհվել է: Նրանց ընտանիքը շատ հարգված է գյուղում»,- նշեց գյուղապետը և հավելեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմին ևս մասնակցել է Արայիկ Խանդոյանը, ինքն անձամբ Հադրութ է մեկնել, տեսակցելու նրան և սնունդ տանելու: Նրա խոսքով՝ Ա. Խանդոյանը շատ սիրված է գյուղում, բայց ոչինչ չի օգնի, չի ազդի մեղադրանքի վրա. «Նրան այս քայլին գնալը պետք չէր, երևի ինչ-որ մեկի դրդմամբ դրեց իր թեկնածությունը»:
«Հերոս Արայիկը պիտի ընտրվի, իրա տեսակը պետք է»,- Ծաղկահովիտում մեծամասնությունը Ա. Խանդոյանին է համարում համայնքապետի արժանի թեկնծու:
Մանրամասները՝ տեսանյութում:







































