Saturday, 27 06 2026
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը

Հինգ խմբակցությունների անհավատալի արկածները

Ազգային ժողովի հինգ խմբակցությունները, բացառությամբ Ժառանգության, երեկ երեկոյան ստորագրել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ նոր համաձայնությունը, որի առանցքային ձեռքբերումներից մեկն է համարվում այն, որ իշխանությունները պարտավորվում են հրապարակել ընտրությանը մասնակցած և քվեարկած անձանց ցուցակները: Ընդդիմությունը սա համարում է առանցքային ձեռքբերում՝ նշելով, որ հենց նման տարբերակով է հնարավոր կանխել բացակաների փոխարեն քվեարկությունները:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այս համաձայնությունը որակել է «անհավատալի»: Ընդ որում՝ նույն Զուրաբյանը մի քանի ամիս առաջ եղած մյուս համաձայնությունը, որը մի քանի շաբաթ առաջ չեղյալ հայտարարվեց այսպես ասած միջոցների բացակայության պատճառով, որակել էր «պատմական»:

Թե քանի այլ համաձայնությունների կհասնեն իշխանությունն ու ԱԺ ոչիշխանական խմբակցությունները, մնում է միայն գուշակել: Սակայն պետք է եզրակացնել, որ նման համաձայնություններով ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Օրինաց երկիրը» կամ արդեն «Հայկական վերածնունդը» կամաց կամաց մոտենում են ոչ այնքան այսպես ասած ազատ, օրինական, արդար ընտրություններին, ինչքան պարզապես ներկայիս ընտրական համակարգով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսը հաղթահարելուն: Համենայն դեպս այն, որ ներկայումս լուծվում է ըստ էության հենց այդ խնդիրը՝ պարզ է դառնում հայտարարություններից, թե նման համաձայնությունները դեռ չեն երաշխավորում չկեղծված ընտրություններ: Ըստ որում՝ սա պնդում են ըստ էության գրեթե բոլորը, ՀՀԿ-ից բացի՝ և՛ ՀԱԿ-ը, և՛ ԲՀԿ-ն, և՛ ՕԵԿ-ը, և՛ նույնիսկ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած Դաշնակցությունը:

Ի՞նչ է ստացվում. մեկ հայտարարվում է «անհավատալի» համաձայնություն և շնորհակալություն է հայտնվում իշխանություններին, մեկ էլ հայտարարվում է, որ սա ոչ մի երաշխիք չէ: Եթե սա «անհավատալի» է, սակայն երաշխիք չէ, կնշանակի, որ ձեռք բերված համաձայնությունը ոչ թե արդար և օրինական ընտրությանն է նպաստելու, առնվազն ավելի մեծ մասով, այլ եղած ընտրական ավանդույթների պայմաններում ընտրական արդյունքների լեգիտիմացմանը: Հակառակ պարագայում, իշխանության հետ համաձայնության գնացող ուժերը կարիք չէին ունենա ինքնապահովագրվել հայտարարություններով, թե սա ոչինչ չի երաշխավորում:

Ընդ որում՝ իհարկե, նրանք իրավացի են, որ ոչինչ չի երաշխավորում: Սակայն տվյալ պարագայում հարցն այն է, թե ինչու գնալ նման պաթետիկ հայտարարությունների և համաձայնությունների և դրանով տպավորություն ստեղծել, որ Հայաստանում ընտրական համակարգ է բարելավվում, եթե այդ ամենը որևէ սկզբունքային առաջընթացի երաշխիք չէ: Այդ դեպքում գուցե պետք է համաձայնության չգնալ այնքան ժամանակ, մինչև լինեն այդ սկզբունքային երաշխիքները, երբ հնարավոր կլինի քիչ թե շատ վստահ ասել, որ արդեն կան որոշակի հիմնարար երաշխիքներ, որոնք թույլ չեն տա իշխանություններին կեղծել առանց ֆիզիկական բռնությունների: Այլապես, տակտիկական և ռազմավարական հեռանկարում իշխանությունների շահն այս համաձայնություններից հստակ է, իսկ ահա հասարակության շահը՝ ոչ: Առավել ևս, որ նույնիսկ առկա համաձայնության շրջանակում կան դրույթներ, որոնք, մեղմ ասած, մտահոգիչ և հետքայլ են նախորդ օրենսգրքի համեմատ:

Այդպիսով՝ «անհավատալի» որակված համաձայնությունն ըստ երևույթին միայն դյուրահավատների համար է, որպիսիք, սակայն, հայաստանյան հասարակությունում երևի արդեն չեն մնացել: Եվ ըստ էության գուցե սա է նաև պատճառը, որ մի շարք ընդդիմադիր ուժեր կամ այսպես ասած ընդդիմադիր ուժեր ստիպված են իշխանությունների հետ գնալ նմանօրինակ գործարքների, համաձայնությունների, քանի որ առաջիկա ընտրական շրջանում նրանք չեն կարող հույս դնել ընտրողների վրա. մարդիկ նախկին դյուրահավատը չեն:

Ւսկ դյուրահավա՞տ են միջազգային կառույցների ներկայացուցիչները, ըստ էության ոնոնց էլ միտված են իշխանությունների այս քայլերը՝ ապագա ընտրություններից առաջ ցույց տալու համար, որ կատարվում են գործնական քայլեր կոնսենսուսային մթնոլորտ ձևավորելու համար: Միջազգային կառույցներն իհարկե դյուրահավատ չեն, սակայն տվյալ պարագայում խնդիրն այն է, որ նրանք հավատալուց բացի այլ ճար չունեն, քանի որ երկրում գործնականում կազմալուծված է հասարակական կամքը, ու չկա այն արտահայտող ուժեղ ընդդիմադիր համակարգ: Նրանք ունեն այն, ինչ ունենք, ըստ այդմ ստիպված են աշխատել եղածի հետ ու եղածի շրջանակում:

Որովհետև նրանք երևի թե վաղուց արդեն ավելի շատ հավատում են, որ ավելի մեծ հավանականություն կա ինչ-որ բան, թեկուզ քայլ առ քայլ, բայց ավելի իրական փոխել ներիշխանական դիմակայությունների, քան իշխանություն-ընդդիմություն մրցակցության միջոցով:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում