ԱՄՆ-ն Իրաքում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի զինյալների թունավոր նյութեր արտադրելու գործարանը, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարության ղեկավար գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգիանը:
Ըստ նրա` խոսքը գնում է դեղամիջոցներ արտադրելու վերափոխված գործարանի մասին, որտեղ, հավանաբար արտադրել են քլորին և իպրիտ գազ:
«Դա ևս մեկ օրինակ է այն բանի, որ ԴԱԻՇ-ը լիովին անտեսում է միջազգային օրենքներն ու նորմերը»,- ասել է Հարիգիանը Պենտագոնում ճեպազրույցի ընթացքում:








































