Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է գողին` շնորհիվ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին նրա նմանության, հայտնում է BFM TV-ն:
Հաղորդվում է, որ երկու չարագործները Սեն Մաքս համայնքում անցյալ շաբաթ փորձել են մտնել մասնավոր տուն: Գողերը փախել են, երբ նրանց վախեցրել է տանտերը, սակայն տեսել է հանցագործներին և ոստիկանությանը հայտնել, որ նրանցից մեկը հանդիսանում է պորտուգալացի հարձակվողի «նմանակը»:
Այդ տեղեկության շնորհիվ ոստիկանությունը մի քանի օրվա ընթացքում ձերբակալել կասկածյալին, ով պարզվել է՝ 21 տարեկան ալբանացի է: Հանցագործը արդեն կանգնել է դատարանի առջև և դատապարտվել մեկ տարվա ազատազրկման:









































