Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Սևիլյա»-ի հետ հանդիպումից իր սպասելիքների մասին:
««Սևիլյա»-ի հետ հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: «Յուվենտուս»-ը ցանկանում է Չեմպիոնների լիգայում մրցելույթները մեկնարկել հաղթանակով:
Մենք աշխատում ենք մեր թերությունների վրա և հուսով եմ, որ առաջիկայում կկարողանանք շտկել բոլոր խաղային թերությունները», – ասել է Իգուաինը:
Նշենք, որ «Յուվենտուս»-ի ու «Սևիլյա»-ի դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 14-ին:







































