Այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքի շուրջ հինգ խմբակցությունների միջև համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն ասաց, որ քվեարկած ընտրացուցակների հրապարակումը խախտում է համարվում, բայց Հայաստանի իշխանությունները որոշեցին գնալ այդ քայլին:
«Սա խախտում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներից մեկը: Այո, ցուցակների հրապարակումը խախտում է, այդ խախտումը չի վերացել: Այլ խնդիր է, որ մենք այս պահին համարեցինք, որ քաղաքական արդյունքը շատ կարևոր է, քան այդ խախտումը և գնացինք այդ քայլին»,- ասաց Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:












































