Երեքշաբթին Մեծ Բրիտանիայում եղել է ամենաշոգ սեպտեմբերյան օրը 1949 թվականից ի վեր: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի Օդերևութաբանական բյուրոյին:
Առավելագույն ջերմաստիճան գրանցվել է այսօր Բրիատանիայի մայրաքաղաքի արևմտյան Քյու-գարդենս շրջանում՝ 32․5 աստիճան Ցելսիուս: Ջերմաստիճանը սեպտեմբերին 32 աստիճանից բարձր եղել է 1949 թ.:
Օդերևութաբանական բյուրոն նշում է, որ շոգը բարձր խոնավության համադրությամբ կարող է անբարենպաստ անդրադառնալ որոշ մարդկանց առողջության վրա:Առողջապահությունը բնակչությանը խորհուրդ է տվել նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ ավելի շատ ջուր խմել և արևի տակ շատ ժամանակ չանցկացնել:











































