Instagram սոցիալական ցանցը ստացել է վիրավորական մեկնաբանությունները ֆիլտրող ու արգելափակող գործառույթ: Այս մասին հայտնել են ծառայության ներկայացուցիչները:
Նոր գործառույթի միջոցով օգտատերերը կարող են ստեղծել այն բառերի ցուցակները, որոնք նրանք անցանկալի են համարում: Դրա արդյունքում համակարգն ավտոմատ կերպով կստուգի հրապարակումները, և դրանցից նրանք, որոնք բովանդակում են օգտատիրոջ կողմից արգելված բառեր, կփակվեն դիտման համար:
«Մենք ցանկանում ենք ստեղծել պայմաններ, որոնցում յուրաքանչյուր ոք կկարողանա խուսափել քննադատություններից և վիրավորաքներից»,- այս առնչությամբ հայտարարել է Instagram -ի ղեկավար Քևին Սիսթրոմը։









































