Thursday, 16 05 2024
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հասարակության կյանքի երկփեղկվածության պատկերը

Երևանի քաղաքապետարանի դիմաց տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոս թանկացման դեմ քաղաքացիների նախաձեռնած բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների և լրագրողների թիվը կարծես ավելի շատ էր, քան բուն ակցիայի մասնակիցներինը: Հայաստանում հնչեղ սոցիալական կամ իրավական խնդիրներով բողոքի ակցիաների պարագայում սա ամենևին նորություն չէ, նոր պատկեր չէ:

Թվում էր, որ գոնե այս դեպքում իրավիճակն այլ պետք է լիներ, քանի որ խոսքը հարյուր հազարավոր քաղաքացիների գրպանին հարվածող որոշման մասին է, որը, ըստ էության, կարգին, համոզիչ հիմնավորում էլ չունի: Սակայն ակցիայի մասնակիցների թիվը շատ փոքր է, ինչպես միշտ: Այս երևույթը մտորելու տեղիք է տալիս: Հիմնական տարածված բացատրությունն այն է, որ հայաստանցիները բողոքում են խոհանոցներում, իսկ երբ բանը հասնում է դուրս գալուն՝ մարդ չկա, ներկա է մարդկանց գրեթե նույն խումբը՝ մի քանի տարբերություններով:

Սակայն իրավիճակը միայն սրանով բացատրելը, թե՝ հայերը բողոքող կամ հեղափոխություն անող չեն, երևի թե շատ պարզունակ կլինի: Նախ՝ այստեղ հեղափոխության մասին ոչ մի խոսք չկա, խոսքն ընդամենը տրանսպորտի ուղեվարձի դեմ բողոքի մասին է: Այն, իհարկե, կարող է վերածվել հեղափոխության մեկնարկի՝ տեսականորեն, սակայն երբ կվերածվի և բողոքող մարդկանց թիվը էապես կնվազի՝ այդ ժամանակ էլ կարող ենք խոսել, որ հայերը հեղափոխություն անող չեն, կամ՝ են, մինչև վերջ պարզ չէ: Բայց բանն ախր հեղափոխության չի էլ հասել, իսկ մարդ չկա:

Այս իրավիճակը, որ արդեն երկար ժամանակ կրկնվում է տարբեր ակցիաների, տարբեր առիթների դեպքում, խոսում է շատ ավելի ընդհանրական մի երևույթի մասին, որ վերաբերում է հասարակական կյանքի, այսպես ասած, երկփեղկմանը: Իհարկե, այստեղ առկա է նաև կուսակցությունների իներտության, քաղաքական հաշվարկներից ելնելով դադար վերցնելու, հեռու մնալու, իսկ քաղաքացիականներին էլ շատ դեպքում մրցակից տեսնելու խնդիրը, ինչի մասին շատ առիթներ ունեցել ենք խոսելու: Սակայն տվյալ պարագայում կա երևի թե ավելի կարևոր ու խորքային մի երևույթ, որ հասունացել է աննկատ և այսօր ունի իր մեծ ազդեցությունը:

Հասարակական կյանքը բաժանվել է Facebook-ի և դրանից դուրս իրականությունների: Եվ նման ակցիաների ընթացքում կարծես թե նկատվում է, որ Facebook-ի ակտիվ իրականությունը կտրված է մյուս իրականությունից, կտրվել է կապը, և հետևաբար իր կոմունիկաբելությամբ ավելի մեծ պոտենցիալ ունեցող, բայց ծավալներով ավելի փոքր Facebook-ը կորցրել է հաղորդակցությունն իրական կյանքում ապրող հասարակության հետ:

Հայաստանյան Facebook-ն ունի կարծես թե մոտ 400 հազար կամ 300 հազարից ավելի օգտատեր: Նրանցից հասարակական-քաղաքական առումով ակտիվ կարող է լինել լավագույն դեպքում հազիվ մի 100 հազարը, թեև խնդիրն անկասկած ունի գիտական, մասնագիտական ուսումնասիրության և գնահատականի կարիք: Մինչդեռ Facebook-ից դուրս ապրող հասարակությունը շատ ավելի մեծ է ու երևի թե նաև՝ բազմազան: Ըստ որում, ֆեյսբուքյան հասարակությունն ու հասարակության մնացյալ մասը ոչ միայն ակտիվորեն հաղորդակից չեն, այլև նույնիսկ միմյանց կյանքի մասին գրեթե զրոյական տեղեկացվածություն ունեն թե՛ զուտ ինֆորմացիայի և թե՛ պատկերացումների առումով: Անգամ շատ դժվար է մոբիլիզացնել ֆեյսբուքյան ակտիվ հասարակությանը, ինչի մասին վկայում են սոցցանցում նախաձեռնվող, բայց սակավամարդ ակցիաները:

Հետևաբար կարելի է պատկերացնել, թե ինչ լուրջ աշխատանք է պահանջվում ցանցից դուրս հասարակությանը մոբիլիզացնելու հարցում: Դա միայն իրազեկման աշխատանքի խնդիր չէ, այլ լուրջ հասարակական գործունեության, որը միգուցե ամիսներ հետո միայն կարող է արդյունք տալ: Իսկ այդ դաշտը բաց է, բաց են թողել թե՛ քաղաքացիական նախաձեռնությունները, թե՛ կուսակցությունները: Պատճառները ամեն մեկի դեպքում տարբեր են, բազմազան, կան սխալներ, կա նյութական և ֆինանսական հնարավորությունների խնդիր, կա մրցակցության հարց՝ քաղաքականների և քաղաքացիականների միջև: Բայց ակնհայտ է, որ խնդիրը կա, և այն ավելի ու ավելի է խորանում:

Արտագաղթին հղումները սրտի մխիթարանք կամ արդարացումներ են: Իհարկե, այն ունենում է իր ազդեցությունը, սակայն դա դեռ չի նշանակում, որ ոչինչ անել այլևս հնարավոր չէ: Պարզապես պետք է երևի թե սկսել գոնե քննարկել խնդիրը, այսինքն՝ ընդունել դրա գոյությունը, ախտորոշել ծավալներն ու խորությունը և սկսել քննարկումները՝ լուծում գտնելու համար:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում