Հունաստանին Եվրամիության կողմից հերթական ֆինանսական տրանշի տրամադրման մասին վերջնական որոշում կարող է կայացվել հաջորդ շաբաթվա վերջին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԵՄ իր աղբյուրին:
Հունաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել օրենքների փաթեթին, որի հաստատումն Աթենքին 6.8 միլիարդ եվրոյի վարկ հատկացնելու նախապայմանն էր: Օրենքները նախատեսում են աշխատանքից հեռացնել 12.5 հազար պետական ծառայողների, կրճատել բյուջեի դեֆիցիտը, փոփոխություններ կատարել հարկային ոլորտում և այլն:
ԵՄ նախարարների խորհուրդն անցած շաբաթ հավանություն էր տվել Հունաստանին մոտակա ժամանակներս 4 միլիարդ եվրո վարկի տրամադրմանը: