Ամերիկայի տիեզերագնացության գործակալությունը (NASA) հրապարակել է արևի հետ հսկայական գիսավորի բախման բացառիկ կադրեր։ NASA-ի աստղադիտարաններից մեկի կողմից իրականացված նկարահանման շնորհիվ հնարավոր է դարձել ուսումնասիրել տիեզերական այդ երևույթը։
Կադրերում երևում է, թե ինչպես է գիսավորը բախվում արևին, որի արդյունքում մեծ էներգիա է արտանետվում։
Այդուհանդերձ մասնագետները նշել են, որ էներգիայի արտանետումն ու գիսաստղի բախումը պարզապես համընկել են։ Բախումից հետո գիսավորը այրվել է արևի մեջ։