Friday, 03 05 2024
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»

Վարդան Օսկանյանի կարծիքը արժանի է ուշադրության, բայց ԲՀԿ ղեկավարությունն այլ բան է հայտարարել

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ԲՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

 – Ինչո՞ւ է ԲՀԿ-ն վերջին շրջանում ավելի պասիվ: Նույնիսկ ԱԺ նստաշրջանի ավարտին համեմատաբար քիչ ակտիվություն դրսևորեց հատկապես Վերահսկիչ պալատի հաշվետվության կամ կառավարության հետ կապված քննարկումներում: Կարծիք կա, թե աշնանն է ակտիվանալու:

 – ՎՊ զեկույցի մասին ասվել է ամեն ինչ, ընդ որում` մի քանի անգամ: Ես առիթ ունեցել եմ հենց այդ պահին դահլիճում ելույթ ունենալ, հորդորել, որ նյութերն ուղարկվեն դատախազություն: Զարմանք ու զայրույթ  արտահայտել, թե ինչպես կարելի է առանց պատասխանատվության թողնել նրանց, ովքեր ժողովրդի նույնիսկ դեղին ու հացին չհերիքող փողերում են չարաշահումներ արել: ԲՀԿ այլ ներկայացուցիչներ նույնպես խոսել են այդ հարցի վերաբերյալ: Կառավարության գործունեության նկատմամբ էլ անընդմեջ է խոսվել:

 – Բայց, այդ ամենով հանդերձ, վերջին շրջանում ԲՀԿ-ն պակաս ակտիվ է, և դա նկատելի է:

 – Կուսակցության ղեկավարությունը շարունակում է իր ներքին կուսակցական համակարգող, կանոնակարգող գործունեությունը: Նույնը նաև՝ արտաքին հարաբերություններում, առանձին պատգամավորներ մեկնում են գործուղումների: Ամեն ինչ տեսանելի է և ներկայացվում է: Ներկառուցվածքային ռեֆորմներ, կուսակցական կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում: Հանրությանը հետաքրքրող յուրաքանչյուր հարցի շուրջ դիրքորոշում հայտնվել է: ԱԺ-ն արձակուրդում է, բայց խորհրդարանական խմբակցության 90 տոկոսը շարունակում է հաճախել խորհրդարան, կուսակցական գործունեությամբ զբաղվել: Դա նույնիսկ գերակտիվություն է:

 – Աշունը սովորաբար կուսակցությունների համար վերբեռնման սեզոն է: Այդ առումով ԲՀԿ-ն ի՞նչ է ծրագրեր ունի: Արդյոք նոր նպատակներ կդնի՞, գործունեությունը կվերաարժևորի՞:

 – Մենք քաղաքական գործունեություն, նպատակներ վերաարժևորելու խնդիր չունենք, որովհետև դրանք  արժևորվել և ուրվագծվել են մեկընդմիշտ: Այլ բան է, որ կախված որոշակի ժամանակահատվածներից, օրինակ` աշնանը վերսկսվելու է ԱԺ հերթական նստաշրջանը, և համապատասխանաբար ակտիվանում է նաև աշխատանքը: Մենք ընթանում ենք նույն ճանապարհով: Ավելի՞ մեծ թափով՝ կախված իրավիճակից:

 – Առաջիկա 4-5 տարիներին, երբ համապետական ընտրություններ չկան, ԲՀԿ-ն շարունակելու է ներքաղակական առօրյա գործունեությո՞ւնը, թե՞ կաշխատի այնպիսի տրամադրություններ հասունացնել, որոնք կարող են արտահերթ ընտրությունների կամ ներքաղաքական ցնցումների հանգեցնել:

 – Ես կարող եմ պատասխանել իմ կարծիքի շրջանակներում, ես ընդամենը այս կուսակցության խոսնակը և 36 պատգամավորներից մեկն եմ: Իսկ այդ տրամաչափի հարցերը պետք է քննարկվեն կուսակցության քաղաքական խորհրդում, ղեկավարության շրջանակներում:

 – Նման հարցեր չե՞ն քննարկվել:

 – Վերացական  հարցեր չեն քննարկվել, բազմաթիվ անելիքներ կան, և դրանք ժողովրդի կողմից մեզ տրված լիազորությունների, գործառույթների շրջանակներում են լինելու: Գումարած՝ առավելապես վերահսկողություն, պարտադրանք և առավելապես պահանջատիրություն:

 – ՀԱԿ-ը հայտարարել է նախագահին իմպիչմենթի ենթարկելու նախաձեռնություն սկսելու մասին: ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ որոշակի համագործակցություն ունի, հնարավո՞ր է, որ միանաք այդ նախաձեռնությանը:

 – Եթե ու երբ կուսակցությունը կայացնի որևէ որոշում և տրամադրի ինձ որևէ տեղեկատվություն, ես այդ մասին կտեղեկացնեմ: Ենթադրություններ չեմ ուզում անել:

 – Հիմա, երբ ՀՀ-ն  կանգնած է Եվրասիական միություն, թե Ասոցացման համաձայնագիր, ՌԴ, թե արևմուտք ընտրության առջև, արտաքին քաղաքական այդ կողմնորոշումների դեպքում ի՞նչ նախասիրություններ ունի ԲՀԿ-ն:

 – Մենք հստակ դիրքորոշում ունենք՝ ՀՀ արտաքին հարաբերությունները որևէ պետության հետ կամ միջպետական ու միջազգային միավորման հետ չեն կարող լինել այլ պետության կամ այլ միավորման հետ հարաբերությունների հաշվին: ԵՄ հետ համագործակցությունը, այդ թվում` Ասոցացման համաձայնագրի շուրջ գործընթացը և Եվրասիական ինտեգրման գործընթացի քննարկումները, մասնավորապես Մաքսային միությանը միանալ-չմիանալու ուղղությունների միջև մենք հակադրություն չենք տեսնում: Ես՝ որպես պատվիրակ, ով բոլոր երկրներում ու ձևաչափերում առաջին օրվանից սկսած մասնակցում է եվրասիական ինտեգրման գործընթացի շուրջ քննարկումներին, ՀՀ-ԵՄ խորհրդարանական խմբում նաև որոշակի մի հարցով զեկուցել եմ Ասոցացման համաձայնագրի մասին, չեմ տեսել ոչ մի կոշտ պահանջատիրական դրսևորում: Մեկ կամ մյուս ուղղությունը ներկայացնող առանձին դեմքեր, ինչպես, օրինակ, Լեհաստանի նախագահը երբեմն իրենց թույլ են տալիս մի փոքր ավելի կոշտ և հստակ շրջանակների մեջ տեղավորվող ձևակերպումներ անել:

 – ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպանն էլ կոշտ հայտարարություն արեց:

 – Պաշտոնական դիրքորոշումներ ես չեմ լսել, նախկին դեսպանը նախկին դեսպանն է, և դրանով ամեն ինչ ասված է: Նախկինների խոսքերը  պաշտոնական չեն:

 – ԲՀԿ փոխնախագահ Վարդան Օսկանյանը գարնանը ցանկություն հայտնեց, որ ԲՀԿ-ն աշնանային նստաշրջանում ընդդիմադիր լինելու մասին հայտարարություն անի: Նման հարց քննարկվե՞լ է կուսակցությունում:

 – Պարոն Օսկանյանի յուրաքանչյուր կարծիք, անշուշտ, արժանի է ուշադրության և համապատասխան կերպով դիտարկվում է կուսակցության քաղխորհրդի կողմից:

 – Եվ ի՞նչ եզրահանգման եք եկել:

 – Ձեզ հայտնի է ԲՀԿ դիրքորոշումը, այն բազմիցս ներկայացվել է: Կուսակցության ղեկավարությունը հայտարարություն է արել, որը կարծում եմ, որ մեկնաբանության անհրաժեշտություն չկա: Դրանից հետո քանի որ ոմանք կամ ամբողջությամբ չըմբռնեցին, կամ չվերծանեցին, տրվեց մանրամասն մեկնաբանություն:

 – Ինչպե՞ս եք մեկնաբանում ՌԴ-ում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ կապված դեպքի շուրջ ձևավորված տրամադրությունները թե մեր երկրում, թե ՌԴ-ում:

 – Շատ եմ ցանկանում, որ բոլորը, այդ թվում` ՌԴ-ում վարույթ իրականացնող մարմինները, բժիշկները, որոնք  այսօր հայ լրագրողների հարցերին ցինիկ պատասխան են տվել, հասկանան մի պարզ ճշմարտություն՝ տեղի է ունեցել ողբերգություն: Եվ ես ցավակցություն եմ հայտնում ոչ միայն զոհվածների ընտանիքներին ու տուժածներին, այլև մեր հայաստանցուն: Մարդը դժբախտության մեջ է ընկել և ոչ թե հանցագործություն է կատարել: Ոչ միայն տարրական մարդկային վերաբերմունքի, միջազգային նորմերի, էթիկայի շրջանակներում է հարկավոր նրա հանդեպ պատշաճ վերաբերմունք դրսևորել, այլ պետք է նաև այդ հանգամանքը հաշվի առնել:

 – Ամեն դեպքում, Ձեր կարծիքով` ՌԴ կողմից միտումնավոր չէ՞ր նման ստորացուցիչ վերաբերմունքը հայ վարորդի նկատմամբ:

 – Դուք կարծում եք, որ քննիչները կամ դատարան բերման ենթարկող ծառայողները Ռուսաստա՞նն են ներկայացնում:

 – Նույն մարդիկ շատ լավ գիտեն, որ այդ տեսքով դատարան մարդ չեն տանի, և կարող էին ընդունել Հ. Հարությունյանի հարազատների առաջարկած հագուստը:

 – Ես առաջարկում եմ, որ ծայրահեղությունների մեջ չընկնենք և օբյեկտիվ գնահատականներ հնչեցնենք:

 – Այդ դեպքում ո՞ւմ դեմ էր ուղղված ՀՀ-ում սկսված այս դժգոհությունը: ՌԴ-ի՞, թե՞ ձեր ասած ծառայողների:

 – Իմ դժգոհությունն ուղղված է բոլոր նրանց դեմ, ովքեր ցանկացած ազգության, ցանկացած պետության նկատմամբ կդրսևորեն անհարգալից վերաբերմունք: Առավել ևս՝ Հայաստանի Հանրապետության: Ո՞ւմ դեմ են դժգոհում ուրիշները կամ կա՞ այդտեղ շահարկում, արդեն այլ հարց է:

 – Մեկնաբանություններ են հնչում, որ դա հայ-ռուսական հարաբերությունների սրացման արդյունք էր, և ոչ թե պարզ ողբերգական դեպքի նկատմամբ վերաբերմունք:

 – Ես կարծում եմ, որ քննիչները կամ դատարանի աշխատողները ՌԴ-ն չեն ներկայացնում, առավել ևս քաղաքականություն և հարաբերություններ չեն վարում այլ պետությունների հետ: Եթե նրանք դրսևորել են անհարգալից վերաբերմունք, լկտիություն, ապա վստահ եմ, որ ՌԴ համապատասխան կառույցների ղեկավարությունը նրանց անպայման պատասխանատվության կարժանացնի:

 – Վստա՞հ եք:

 – Հույս ունեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում