Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն առարկայական բանակցություններ է վարում ՄԱԿ-ի հետ՝ օգտագործելու իր խաղաղարար ուժերը կոնկրետ տարածաշրջաններում, չնայած որոշում դեռևս չկա։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Մենք պայմանավովել ենք ՄԱԿ-ի խաղաղարար գործունեությանը ՀԱՊԿ-ի խաղաղարարների ներգրավմանն ուղղված նման ճանապարհային քարտեզի ստեղծման, նախապատրաստման մասին»,- ասել է Բորդյուժան։
Նա նշել է, որ կան մի քանի փուլեր, որոնք թույլ կտան մտնել այդ գործունեություն, որը կսկսվի ներկայացուցիչների, խորհրդականների այնտեղ ուղարկելուց։