Մահացել է ամենահարուստ արգենտինացին՝ 72-ամյա Կառլոս Բուլգերոնին՝ տեղեկացնում է Reuters-ը:
Նա հունիսին վիրահատությունից հետո հոսպիտալացվել էր:
Բուլգերոնին իր եղբոր՝ Ալեխանդրոյի հետ Արգենտինայում ղեկավարում էր խոշոր նավթային Bridas մասնավոր ընկերությունը:
Forbes-ի 2016-ի վարկանիշային աղյուսակում եղբայրները միասին զբաղեցնում էին 324-րդ հորիզոնականը, նրանց կարողությունը գնահատվում է 4,8 մլրդ դոլար:







































