Զիկա վիրուսը տարածող մոծակների դեմ պայքարի ընթացքում ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում միլիոնավոր մեղուներ են ոչնչացվել՝ տեղեկացնում է ScienceAlert-ը:
Իշխանությունները որոշել են մոծակների դեմ պայքարել միջատասպան միջոցներով, որոնք շաղ են տվել ֆերմերային հողատարածքներում: Դրանց դիպչած մեղուները ակնթարթորեն սատկել են՝ չհասցնելով թռչել անվտանգ տարածք:
Նախնական տվյալներով՝ Հարավային Կարոլինայում ընդհանուր առմամբ ոչնչացվել է մոտ 2,5 մլն մեղու: Մեղուների ոչնչացումը հանգեցրել է նահանգում մրգերի, բանջարեղենի, հացահատիկանյին մշակաբույսերի և հատապտուղների բերքի կրճատման:









































