Չինաստանը և Ռուսաստանը պետք է ուժեղացնեն փոխադարձ աջակցությունը ինքնիշխանության պաշտպանության ոլորտում: Այս մասին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է նրա չինացի գործընկեր Սի Ցզինպինը՝ գրում է interfax.ru-ն:
«Մեր երկրները պետք է ավելի ուժեղացնեն երկկողմ համագործակցությունը, փոխադարձ քաղաքական աջակցությունը, ինքնիշխանության պաշտպանության հարցով մյուս երկրին աջակցությունը»,- ասել է Չինաստանի նախագահը:
Սի Ցզինպինը նաև նշել է, որ Չինաստանը պաշտպանում է Ռուսաստանի ձգտումը՝ «ընթանալու իր երկրի իրողություններին համապատասխան զարգացման ճանապարհով»: ՌԴ բարգավաճումը Պեկինը դիտարկում է որպես «զարգացման սեփական հնարավորություն»՝ հավելել է նա՝ կոչ անելով ավելի ակտիվորեն առաջ մղել Եվրասիական տնտեսական միության և «Մետաքսի ճանապարհի» ռազմավարությունների մերձեցման գործընթացը, ինչպես նաև Մոսկվայի և Պեկինի ռազմավարությունները:







































