Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ կատակել է՝ խոսելով թուրքական հետախուզության ղեկավարի մասին, որը պատվիրակության կազմում է: Զրույցի տեսանյութը հրապարակել է RT-ն:
«Եթե հետախուզական ծառայության ղեկավարը կա, ապա մենք խոսելու ոչինչ չունենք, նա ձեզ երևի արդեն ամեն ինչ զեկուցել է»,- կատակել է Պուտինը:
Չինաստանի Հանչժոու քաղաքում երկու երկրների առաջնորդները նաև քննարկել են լիաֆորմատ համագործակցության վերականգնումը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում:










































