Julien Live տունը աճուրդի է դրել Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի անձնական իրերը: Կայքում ներկայացված ամենահայտնի լոտերից է NeXT բրենդի բարձր օձիքով հանրահայտ Ջոբսի սև սվիտերը՝ տարբերանշանով, որը գնահատվել է 1-3 հազար դոլար:

Բացի դրանից՝ աճուրդի կայքում վաճառվում են նաև Ջոբսի անձնական այլ իրերը՝ բանալիների հավաքածուն, ժամացույցը, շարժական CD-ն՝ Sony նվագարկիչը, և Versace վերնաշապիկը:





Julien Live-ը աճուրդի տուն է, որը զբաղվում է հայտնի մարդկանց պատկանող իրերի վաճառքով:










































