Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ` Թուրքիան շարունակում է կատարել ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնությունները, սակայն նոր պայմանավորվածության չի գնա, քանի դեռ Եվրամիությունը չի չեղարկել վիզային ռեժիմը, հայտարարել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը` Սլովակիայի մայրաքաղաքում Եվրամիության 28 երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպման արդյունքում:
«Ինչ վերաբերվում է համաձայնագրերին, մենք դրանք կատարում ենք և շարունակում ենք կատարել` մարդասիրական նկատառումներից ելնելով: Սակայն առանց վիզային ռեժիմի ազատակայնացման Թուրքիան չի մասնակցի որևէ նոր մեխանիզմի»,- ասել է Չելիքը լրագրողներին:











































