Թուրքիան ԵՄ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հաստատել է Եվրամիության հետ կնքած միգրացիոն համաձայնագրերը կատարելուն պատրաստ լինելը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր համաձայնագրերը կշարունակվեն կատարվել»,- լրագրողներին ասել է Մոգերինին ԵՄ երկրների արտգործնախարարների հետ Թուրքիայի ԵՄ գործերով նախարար Օմեր Չելիկի հետ հանդիպումից հետո:
Նա նշել է, որ «կառուցողաբար շարունակվում է աշխատանքը բոլոր ուղղություններով, որոնցով մենք (ԵՄ-ն և Թուրքիան) սկսել ենք աշխատել անցյալ ամսին»:
«Այսօր թուրքական կողմը հաստատել է միգրացիոն հոսքերի ղեկավարման համաձայնագրերը կատարելու վճռականությունը: Մեր կողմից կան պարզ պայմաններ, որոնց վրա մենք մշտապես աշխատում ենք: Աշխատանքը երբեք չի դադարել»,- ասել է Մոգերինին:









































