Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է այն ակումբներին, որոնք երբեք չի գլխավորի:
«Երբեք չեմ գլխավորի «Բարսելոնա»-ն կամ «Ատլետիկո»-ն: Ես հարգում եմ իմ գլխավորած ակումբների պատմությունը:
Իտալիայում երբեք չեմ գլխավորի «Ինտեր»-ն ու «Լացիո»-ն, քանի որ «միլանիստա» եմ: Այո, շատ եմ հարգում թե՛ «Բարսելոնա»-ն, թե՛ «Ատլետիկո»-ն, բայց «Ռեալ»-ում անցկացրած 2.5 տարիներից հետո երբեք չեմ գլխավորի այդ ակումբները»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն:









































