Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում վատ առավոտ է բացվել։ 3 նահանգներում զոհվել է անվտանգության ուժերի 8 ներկայացուցիչ։
Նրանցից 1-ը զոհվել է Դիարբեքիրում, 8-ը՝ Վանում, 3-ը՝ Չուքուրջայում։ Դիարբեքիրի նահանգի Բիսմիլ շրջանում ավտովթարի հետևանքով զոհվել է 1 ոստիկան։
Վանի նահանգի Չալդըրան շրջանում PKK-ի հետ բախումներում սպանվել է 8 և վիրավորվել է ևս 8 զինվորական։
Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում այսօր առավոտյան PKK-ի հետ բախումներում սպանվել է 3 և վիրավորվել է 20 զինվորական, որոնցից 3-ի առողջական դրությունը գնահատվում է ծանր։











































