Վլադիմիր Պուտինը նոր օվկիանարիում է բացել Վլադիվոստոկում: ՌԴ նախագահի հետ ընդարձակ ցուցադրությանը ծանոթացել են Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Օվկիանարիումի բազայով գիտակրթական համալիր է ստեղծվել՝ ամենամեծերից մեկն աշխարհում: Այն տեղավորվել է ավելի քան 90 հա տարածքում, հայտնում է «Ռոսիա 24» ալիքը: Մեծաթիվ ակվարիումներում կապրեն և այցելուներին կուրախացնեն ավելի քան 500 տեսակի ծովային և քաղցրահամ ջրերի կենդանիներ ամբողջ աշխարհից:

















































