Խաղաղ օվկիանոսում Կուրե ատոլում ձկների նոր տեսակ հայտնաբերած գիտնականները այն կանվանեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատվին: Այս մասին հայտնում է National Geographic-ը:
Նշվում է, որ այդ ձկները Tosanoides ենթաընտանիքի միակ ներկայացուցիչն են, որոնք ապրում են Ճապոնիայի սահմաններից դուրս:











































