Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համարում է, որ Գերմանիայում կանանց փարանջա կրելը՝ անհաջող ինտեգրացիայի նշան է: Այդ մասին նա հայտարարել է NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Փարանջայի թեման ինձ համար հանդիսանում է ավելի շուտ ինտեգրացիայի խնդիր, քանի անվտանգության: Մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ ընդունված է բաց դեմքով մեկը մյուսի հետ շփվելը, որտեղ կարելի է նայել միմյանց աչքերին»,- ասել է Մերկելը: «Այդ իմաստով ես փարանջան համարում եմ անհաջող ինտեգրացիայի նշան»,- հայտնել է կանցլերը:









































