Բեռլինի IFA 2016 ցուցահանդեսի ժամանակ LG ընկերությունը ներկայացրելէ LG Smart Instaview Door-in-Door նոր սառնարանը, որն ունի 29-դյույմանոց կիսաթափանցիկ թաչսքրին, հայտնում է The Verge-ը:
Ներդրված սարքը աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով, որի վրա կարող են աշխատել տարբեր ծրագրեր` Paint-ից մինչև Skype:
Թաչսքրինը իր տրամադրության տակ ունի 2 Գբ օպերատիվ հիշողություն և հնարավորություն է տալիս սառնարանի տիրոջը նշումներ թողնել, սահմանել ժամանակաչափ, ավելացնել բաղադրատոմսեր և սննդի մասին օգտակար տեղեկատվություն:
Պարբերականը նշում է, որ LG Smart Instaview Door-in-Door սառնարանը գնորդների համար հասանելի կդառնա մինչև տարեվերջ:











































