Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը պլանավորում է մոտակա ժամանակներում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության աղբյուրին:
Ճշտվում է, որ իր Մոսկվա այցի ընթացքում Գաբրիելին կուղեկցեն Գերմանիայի գործարար շրջանի ներկայացուցիչները:
Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն ռուս-գերմանական գործարար համագործակցությունը:
Փոխկանցլերի Մոսկվա այցի օրը չի հաղորդվում:










































