Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է «Մունդիալ 2018»-ի որակավորման փուլի Ուրուգվայի հետ կայացած հանդիպման մասին:
«Երբ խոսեցի թիմի գլխավոր մարզչի ու ֆուտբոլիստների հետ, համոզվեցի, որ պետք է վերադառնամ հավաքական: Այո, մենք պարտություններ ենք կրել եզրափակիչներում, սակայն թիմն այժմ մարտական է տրամադրված:
Այժմ ես երջանիկ եմ, որ գտնվում եմ այստեղ: Հուսով եմ՝ կկարողանամ օգտակար լինել թիմիս», – ասել է Մեսսին:







































