Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմ Տրանսգազ Մախաչկալա» ընկերությունը բանակցություններ է վարում Ադրբեջանին տարեկան 3-5 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու շուրջ: Այս մասին դաղստանցի լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աստանինը:
Նրա խոսքով՝ համապատասխան պայմանագրերի ստորագրումը ծրագրված է մոտ ժամանակներս:








































