«Ռոմա»-ի լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտտին խոստովանել է, որ մարզական կարիերայի ընթացքում մոտ է եղել Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը։
«12 տարի առաջ լրջորեն մտածում էի «Ռեալ» տեղափոխության մասին։ Երբ աշխարհի ամենահաջողակ, միգուցե՝ ամենաուժեղ ակումբը հրավիրում է քեզ, սկսում ես մտածել։
Խոսեցի «Ռոմա»-ի նախագահի հետ։ Սակայն ընտանիքիս անդամների հետ զրույցն ինձ հիշեցրեց՝ իրականում որտեղ է կյանքը»,- հայտարարել է Տոտտին։
Հիշեցնենք, որ 39-ամյա Տոտտին 2016թ․ ամռանը 1 տարով երկարաձգեց «Ռոմա»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը։







































