Դուբայում բացվել է զվարճանքների՝ աշխարհի ամենամեծ փակ այգին՝ IMG Worlds of Adventure անվանումով: Այս մասին հայտնում է CNN-ը:
Հաղորդվում է, որ իր չափերով ռեկորդային (համաչափ է ֆուտբոլի 28 դաշտերի) այգու կառուցումը արժեցել է 1 մլրդ դոլար: Կառուցման համար պահանջվել է 3 տարի:
Անցած չորեքշաբթի այգին իր դռներն է բացել առաջին այցելուների համար:
Ակնկալվում է, որ այգի կայցելի տարեկան մինչև 20 մլն զբոսաշրջիկ:




















































