Ամերիկացի աստղագնաց Շեյն Քիմբրոուն էլեկտրոնային փոստի միջոցով կքվեարկի ԱՄՆ նախագահի ընտրություններում Միջազգային տիեզերակայանում իր աշխատանքի ընթացքում։ Այս մասին հայտնել է աստղագնացը տիեզերագնացների նախապատաստման Գագարինի անվան կենտրոնում մամլո ասուլիսի ընթացքում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Սոյուզ ՄՍ-02» տիեզերանավի թռիչքը, որը Միջազգային տիեզերակայան կտանի նոր անձնակազմին (Սերգեյ Ռիժիկով, Անդրեյ Բորիսենկո, Ռոբերտ Շեյն Քիմբրոու), ծրագրված է սեպտեմբերի 23-ին։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։








































