Կուբան նոր բժշկական դեղամիջոց է գրանցել՝ Heberferon, որը նախատեսված է մաշկի քաղցկեղի բուժման համար: Ազգային հեռուստատեսության հաղորդմամբ՝ Heberferon-ը մշակվել է Գենային ինժեներիայի և կենսատեխնոլոգիաների կենտրոնում 20 տարվա ուսումնասիրություններից և կլինիկական փորձարկումներից հետո:
Մշակմանը մասնակցած կենսաբան Իրալդո Բելյոյի խոսքով՝ նոր միջոցը բաղադրիչների՝ «աշխարհում յուրահատուկ կառուցվածք է», որը համադրում է գենային ինժեներիայի միջոցով կուբայական գիտական կենտրոնում արտադրվող ինտերֆերոն ալֆա և ինտերֆերոն գամմա: Ներարկման միջոցով կիրառվող դեղը նվազեցնում է բոլոր ուռուցքների չափը մաշկի վրա՝ բացառությամբ մելանոմայի, և հնարավորություն է տալիս խուսափել մարդու դեմքի վրա վիրաբուժական միջամտությունների անհրաժեշտությունից, նշել է մասնագետը:








































