Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հետ հարաբերություններն ու մինսկյան համաձայնագրերի իրագործումը կդառնան ԵՄ անդամ 28 երկրների արտգործնախարարների երկօրյա ոչ պաշտոնական հանդիպման գլխավոր թեմաները, որը բացվում է մինչև տարեվերջ ԵՄ Խորհուրդը նախագահող Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում:
Նիստի շրջանակներում ծրագրված են նաև բանակցություններ «Արևելյան գործընկերության» երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Ակնկալվում է, որ միության արտգործնախարարները կքննարկեն նաև ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հունիսյան հանրաքվեի հետևանքները, ինչպես նաև ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը (TTIP):








































