Իրաքում օգոստոսին ահաբեկչությունների և մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 691 մարդ, նրանցից 473-ը խաղաղ բնակիչներ են։ Այս մասին հայտնել է Իրաքի աջացության ցուցաբերման ՄԱԿ-ի առաքելությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Ընդհանուր առմամբ 2016-ի օգոստոսին ահաբեկչական գործողությունների, բռնության ու մարտական գործողությունների հետևանքով Իրաքում, բացառությամբ Անբար նահանգի, զոհվել է 691 մարդ, 1016-ը ստացել են վնասվածքներ»,- ասվում է առաքելության հաղորդագրությունում։
Տուժածների մեջ խաղաղ բնակիչների թիվը 813 է։
Առաքելության ներկայացրած տվյալներով՝ զոհերի մեծ մասը դիտվում է մայրաքաղաքի շրջանում։











































