Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ընդունել է Իրաքի խորհրդարանի նախագահ Սելիմ ալ-Ջուբարիին։ Նախագահական ապարատում տեղի ունեցած հանդիպումը տևել է 1 ժամ և 10 րոպե։
Հանդիպումն անցկացվել է դռնփակ պայմաններում։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի խորհրդարանի նախագահը Թուրքիա է մեկնում ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու համար։








































