RIA Novosti-ի փոխանցմամբ` չինացի հայտնի դերասան և արևելյան մարտարվեստների վարպետ Ջեկի Չանը կստանա «Օսկար» մրցանակ կինեմատոգրաֆիայում ունեցած ականավոր նվաճումների համար: Այդ մասին ասված է Ամերիկյան Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության Ակադեմիայի հայտարարության մեջ:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմների 12-ին Լոս Անջելեսում:
Ջեկի Չանը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում:










































