Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի ուժերը Սիրիայում օդային անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի զինված ուժերին ԴԱԻՇ-ի ձեռնարկած հարձակման ժամանակ։
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Կենտրոնական հրամանատարության մամլո ծառայության ղեկավար Քայլի Դոերթին. «Թուրքական ուժերը դաշինքի ուժերից օդային աջակցություն են պահանջել այն բանից հետո, ինչ երեքշաբթի Ջերաբլուսի շրջանում թշնամական ավտոմեքենան հարձակվեց թուրքական տանկի վրա։
Դաշինքի օդային աջակցությունը համակարգվել է թուրքական օդուժի հետ և արդյունքում ոչնչացվել է թշնամական ավտոմեքենան։ Գործողության համակարգումը հատկապես կարևոր է ռազմական գործողությունների վայրում գնալով ավելի բարդ իրավիճակի պայմաններում»։











































