Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է էներգետիկայի ոլորտում Ռուսաստանին առաջարկել լայնամասշտաբ համագործակցություն՝ ներառյալ ռուսական էներգետիկ հսկայի 10-տոկոսանոց մասնաբաժնի պոտենցիալ ձեռքբերումը, հայտնում է Nikkei պարբերականը:
Առաջարկությունը նաև իր մեջ կներառի նորացվող էներգետիկայի, միջուկային անվտանգության, ինչպես նաև նավթային և գազային ոլորտներում գործընկերություն:
Ճապոնիան ուժեղ կախված է Մերձավոր Արևելքից նավթի ներկրումից, նշում է պարբերականը: Երկրի կողմից ներկրվող նավթի 80%-ը գալիս է Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից:
Ռուսաստանի հետ համագործակցումը Ճապոնիային կօգնի նվազեցնել կախվածությունը Մերձավոր Արևելքում տիրող պոտենցիալ անկայունությունից, ենթադրում է պարբերականը:










































