Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռոուսեֆը հինգշաբթի բողոք է ներկայացրել գերագույն դատարան՝ պահանջելով չեղարկել նրա իմպիչմենթի մասին մեղադրականը և նրա հրաժարականի մասին Սենատում անցկացնել նոր քվեարկություն, հայտնում է Globo ալիքը:
Ռոուսեֆը նախագահական մանդատից զրկվել է չորեքշաբթի, որին կողմ են քվեարկել 61, դեմ 20 սենատոր:
Ռոուսեֆի դեմ 2015 թվականին սկսված հետաքննության պատճառը եղել է նախագահի մասնակցության կասկածները հարկային խախտումներին և պետական միջոցների ոչ նպատակային օգտագործումը:










































