Ամերիկյան Ֆլորիդա նահանգում՝ Կանավերալ հրվանդանում, SpaceX-ի տիեզերական արձակման հարթակում պայթյուն է տեղ ունեցել։ Այդ մասին հայտնում է AP գործակալությունը։
NASA-ի տվյալերով՝ պայթունը տեղի է ունեցել, երբ SpaceX-ն անցկացրել է հրթիռի թեստային արձակում։
Նշվում է, որ պայթյունի հետևանքով ցնցվել են մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող շինությունները։ Բացի այդ, հաղորդվում է պայթյունին մի քանի րոպե հաջորդած պայթյունների շարքի մասին։












































